Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

ՀՀ ԱՆ. Մեծանուն բժշկապետի 85-ամյակն է

ՀՀ ԱՆ. Մեծանուն բժշկապետի 85-ամյակն է

Հունվարի 31-ին մեծանուն բժշկապետ, մեր հարգարժան ուսուցիչ, մեծ գիտնական ու կազմակերպիչ, Հայաստանի առողջապահության երկարամյա նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 85-ամյակն է։ Բազմակողմանի զարգացած ու հեռատես գործիչը մինչև այսօր էլ շարունակում է իր դերակատարությունն ունենալ առողջապահության ոլորտի զարգացման գործում։

1975-1989թթ.-ին` լինելով Հայաստանի առողջապահության մինիստր, իրեն բնորոշ խորաթափանցությամբ մեր փոքրիկ հանրապետությունում մշտապես ներդնելով նորն ու առաջադեմը` ամուր հիմքեր էր նախապատրաստում համակարգի այսօրվա զարգացումների համար։ Այդ տարիներին կառուցվեցին բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ու գիտական ինստիտուտներ։ Մեծ թափ հաղորդվեց շրջանային հիվանդանոցաշինությանը։ Առանձին դեպքերում Հայաստանն օրինակ էր դառնում ԽՍՀՄ այլ հանրապետությունների համար։ 1992-ին, երբ երկիրը տնտեսական ծանր վիճակում էր, ակադեմիկոս Գաբրիելյանը` համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կարողացավ Հայաստանում ստեղծել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը», որ նույնպես առաջինն էր հետխորհրդային երկրներում։

 

Կենտրոնի հիմնադրումն անչափ կարևոր էր առաջին հերթին մեր բնակչության առողջության և դեղերի անվտանգության ապահովման գործում։

Դեռ գործունեության ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականն իր գիտելիքներն ու մոտեցումները մեծ մարդուն բնորոշ շռայլությամբ էր փոխանցում սաներին։ Էմիլ Գաբրիելյանն անվերապահորեն սատարում և կանաչ ճանապարհ էր հարթում` վստահելով անձի մասնագիտական կարողություններին ու գաղափարներին։ Ես հպարտ եմ, որ Էմիլ Գաբրիելյանի սաներից մեկն եմ եղել` արժանանալով նրա աջակցությանն իմ կայացման գործում։

Շնորհավոր ծննդյանդ օրը, սիրելի՛ ուսուցիչ, մեծանուն մարդ և ականավոր բժշկապետ։

Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը
Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը

Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հին Նոր տարի
Հին Նոր տարի

Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ամանոր
Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru

1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով   դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային  օրն է

Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 20-ը Երեխաների միջազգային օրն է
Նոյեմբերի 20-ը  Երեխաների միջազգային օրն է

 1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  խորհուրդ տվեց բոլոր երկրներին  պրակտիկայի մեջ ներառել  Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին
Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին

Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է
Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր  է  հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 17-ը՝ Թերահաս երեխաների միջազգային օր
Նոյեմբերի 17-ը՝ Թերահաս երեխաների միջազգային օր

Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Թերահաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Այն հաստատվել է 2009թվականին՝ Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 17-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է
Նոյեմբերի 17-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 17-ը  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ  հիվանդությունների (World Chronic Obstructive Pulmonary Day) դեմ պայքարի միջազգային օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 17-ը Հայաստանում Ռազմա-բժշկական աշխատակցի օրն է
Նոյեմբերի 17-ը Հայաստանում  Ռազմա-բժշկական աշխատակցի օրն է

 1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հիվանդանոցի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 17-ը Ծխելուց հրարաժարվելու միջազգային օրն է
Նոյեմբերի 17-ը Ծխելուց հրարաժարվելու միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day):  Այն սահմանվել է 1977թ. Ամերիկյան ուռուցքաբանության հասարակության կողմից...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) մտցվել է  1991 թ. Միջազգային դիաբետային դաշնության (International Diabetes Federation) և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է
Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է

1745թ. նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում ծնվել է Վալենտին Հայուին (Valentin Haüy), ով հայտնի մանկավարժ էր և Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ է հիմնել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ